00:48  ,  31 օգոստոսի, 2026

«Լացիոն» երկրորդ խաղում անընդմեջ  հաղթեց Ֆրատեզիի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երկրորդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը մրցեց «Ջենոայի» հետ եւ հաղթեց 1:0 հաշվով։

Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց այս ամռանը «Ինտերից» տեղափոխված իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ։ Նա աչքի ընկավ 25-րդ րոպեին (տեսանյութ

«Լացիոն» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Ինտերին», «Միլանին» եւ «Յուվենտուսին»։ «Ջենոան» երկրորդ պարտությունը կրեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News